30 րոպեում պատրաստվող թխվածք` ազնվամորիով

Ինչ է պետք

  • Հավկիթ – 3 հատ
  • Շաքարավազ – 3/4 թեյի բաժակ
  • Ալյուր – 3/4 թեյի բաժակ
  • Վանիլին
  • Ազնվամորի – 1 թեյի  բաժակ

Ինչպես պատրաստել

Հավկիթի դեղնուցը զատել սպիտակուցից: Սպիտակուցը լավ հարել, որ ստացվի մածուցիկ զանգված: Առանձին տարայում հարել դեղնուցն ու շաքարավազը եւ լցնել սպիտակուցի վրա: Ավելացնել վանիլինն ու ալյուրը եւ խառնել այնպես, որ լուծվի: Ջեռոցը տաքացնել 180 աստիճան ջերմությամբ, թավայի տակ ձեթ քսել եւ խմորը տարածել բարակ ու հավասար շերտով: Ավելացնել ազնվամորու հատիկները եւ դնել ջեռոցում: Եփել 20-30 րոպե: Մատուցել պաղպաղակով:

 

Բարի ախորժակ